Եգիպտոսի և ԱՄՆ-ի իշխանությունները վերսկսում են ռազմավարական երկխոսությունը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։ Այդ մասին հայտարարել է Կահիրեում գտնվող ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին։
«Մենք վերսկսում ենք ռազմավարական երկխոսությունը Եգիպտոսի հետ այն կետից, որի վրա դրանք դադարեցվել են»,- նշել է ԱՄՆ պետքարտուղարը։
Եգիպտոսն ու ԱՄՆ-ն մտադիր են զարգացնել հարաբերությունները նաև տնտեսական և ռազմական ոլորտներում։
Հիշեցնենք, որ Վաշինգտոնի և Կահիրեի միջև ռազմավարական համագործակցությունը դադարեցվել է 2009թ․-ին։