Պաշտոնական Տոկիոն բացատրություններ է պահանջում Վաշինգտոնից Wikileaks-ի հրապարակած տեղեկությունների կապակցությամբ: Այս մասին հայտարարել է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիխիդե Սուգան, տեղեկցում է BBC-ն:
Նախորդ շաբաթվա վերջին Wikileaks-ը հաշվետվություն էր հրապարակել, որից հետևում էր, որ ԱՄՆ-ը մի քանի տարիների շարունակ գաղտնալսել է Ճապոնիայի վարչապետ Սինդզո Աբեի, կառավարության այլ անդամների, ինչպես նաև Mitsubishi ընկերության առանցքային աշխատակիցների հեռախոսները: