ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի երեք շրջաններից անտառային հրդեհների պատճառով տարհանվել է մոտ 12 հազար մարդ, հաղորդում է Reuters-ը:
Չորեքշաբթի օրը Սան Ֆրանցիսկոյից հյուսիս ընկած Լեյք շրջանում բռնկված հրդեհը կիրակի օրը ընդգրկել է 18.6 հազար հեկտար տարածք և հասել Օրեգոն նահանգի սահմանին՝ մեկ օրում ավելի քան երկու անգամ ընդլայնվելով: Կրակը ոչնչացրել է 24 տուն և 26 տնտեսական կառույց, սպառնալիքի տակ են գտնվում ևս 6 հազար հաստատություն:
Հրդեհի պատճառով փակվել են երկու մայրուղիներ: Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել է գրեթե 2000 մարդ: Սակայն հրդեհը տարածվում է շատ մեծ արագությամբ, և մինչ այժմը հաջողվել է վերահսկողության տակ վերցնել հրդեհի տարածքի ընդամենը 5 տոկոսը:
Կալիֆորնիայում հայտարարվել է արտակարգ դրություն: