ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման թույլ է տվել կիրառել ռազմաօդային ուժերը՝ Սիրիայում ընդդիմադիր զինված խմբավորումներին պաշտպանելու համար, եթե նրանք ենթարկվեն կառավարական զորքերի կամ այլ խմբավորումների կողմից հարձակման, գրում է The Wall Street Jorunal-ը:
Նշվում է, որ այդ որոշումը բարձրացնում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմի հետ ԱՄՆ զինված ուժերի՝ ուղիղ հակամարտության մեջ մտնելու ռիսկը:
Սակայն Սպիտակ տանը վստահ են, որ Ասադը որևէ արգելք չի ստեղծի այս հարցում, քանի որ «չափավոր ընդդիմության» գլխավոր խնդիրը լինելու է ոչ թե Ասադի վարչակարգի, այլ «Իսլամական պետության» դեմ պայքարը: