Նիգերիայի բանակը «Բոկո Հարամի» ավելի քան 170 գերի է ազատ արձակել

11:12     3 օգոստոսի, 2015

Նիգերիայի բանակը ազատ է արձակել «Բոկո Հարամ» ահաբեկչական խմբավորման կողմից գերեվարված 178 մարդու, հայտնում է gazeta.ru -ն։

Ազատ արձակված գերիների թվում եղել է ավելի քան 100 երեխա, ինչպես նաև՝ 67 կին։ 

«Բացի այդ, ձերբակալվել է «Բոկո Հարամի» հրամանատարներից մեկը, այժմ նրա նկատմամբ տարվում է հետաքննություն»,- նշել է Նիգերիայի բանակի ներկայացուցիչը։




© armedia.am