Նիգերիայի բանակը ազատ է արձակել «Բոկո Հարամ» ահաբեկչական խմբավորման կողմից գերեվարված 178 մարդու, հայտնում է gazeta.ru -ն։
Ազատ արձակված գերիների թվում եղել է ավելի քան 100 երեխա, ինչպես նաև՝ 67 կին։
«Բացի այդ, ձերբակալվել է «Բոկո Հարամի» հրամանատարներից մեկը, այժմ նրա նկատմամբ տարվում է հետաքննություն»,- նշել է Նիգերիայի բանակի ներկայացուցիչը։