74 մասնագիտությունների տեր անձինք ՌԴ քաղաքացիություն կստանան հեշտացված կարգով

11:59     3 օգոստոսի, 2015

ՌԴ Արդարադատության նախարարությունը հաստատել է Աշխատանքի նախարարության հրամանը՝ արտասահմանցիների մասնագիտությունների ցուցակի վերաբերյալ, որն իրավունք է տալիս նրանց ՌԴ քաղաքացիություն ստանալ հեշտացված համակարգով, գրում է Известия թերթը։ 

Սկզբում ցուցակը բաղկացած էր 211 մասնագիտություններից, որոնց թվում էին՝ մարզիչներ, պանրագործներ, պարուսույցներ և դաստիարակներ, սակայն վերջնական տեսքով այն կազմված է 74 մասնագիտությունից։

Այժմ քաղաքացիություն ստանալու համար արտոնություններ ստանալու հույս կարող են ունենալ, օրինակ, բժիշկները, ինժեներները, փականագործները, էլեկտրատեխնիկները, ինչպես նաև մաթեմատիկոսները։ Նրանք պետք է աշխատեն իրենց մասնագիտությամբ 3 տարի, որից հետո կկարողանան դիմել քաղաքացիություն ստանալու համար:

Այսպիսով, Ռուսաստանը հույս ունի լուծել աշխատանքի շուկայում առկա խնդիրները:


© armedia.am