Վրաստանի Իլիա Երկրորդ կաթողիկոս-պատրիարքն օրերս հայտարարել է, որ յուրաքանչյուր մարդ պետք է մյուսին ուրախություն բերի:
«Ես ուզում եմ, որպեսզի դա օրենք դառնա ձեզ համար: Նրանք, ովքեր մեքենա ունեն, և ճանապարհին կանգնում են մեկ այլ մեքենայի կողքին, թող անպայման բարևեն մեկը մյուսին, և այդպիսով ուրախություն պատճառեն իրար» , - նշել է պատրիարքը կիրակնօրյա պատարագի ժամանակ: