Ռուսաստանի Ռազմա-օդային ուժերը և Օդային-տիեզերական պաշտպանության ուժերը միավորվել են նոր տիպի զորքերի՝ ՌԴ Օդային-տիեզերական զորքերի ներքո, հաղորդում է Ռիա-Նովոստին: Նոր կառույցն իր մեջ ներառում է բոլոր տեսակի ավիացիան, ՀՀՊ և ՀՕՊ ուժերը, ինչպես նաև տիեզերական ուժերի ստորաբաժանումները, որոնք պատասխանատու են տիեզերական ռազմական սարքերի տիեզերք դուրս բերելու և կառավարելու համար:
«Օդային-տիեզերական ուժերի ստեղծումը և տիպի զորքերի միավորմամբ հանդիսանում է երկրի օդային-տիեզերական պաշտպանության համակարգի արդիականացման օպտիմալ տարբերակ»,-հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
«Այժմ միացյալ ղեկավարման տակ միավորված են ավիացիան, հակաօդային և հակահրթիռային պաշտպանության զորքերը և տիեզերական ուժերը»,- նշել է նա: