Հունական ֆոնդային շուկան այսօր հինգշաբաթյա ընդմիջումից հետո իր աշխատանքները վերսկսել է կտրուկ անկմամբ, հաղորդում է BBC-ն։
ASE-ի ֆոնդային ինդեքսը ռեկորդային՝ 23 տոկոսով փլուզվել է առուծախի սկզբում, իսկ Piraeus Bank-ի ու National Bank of Greece-ի բաժնետոմսերը նվազել են 30 տոկոսով։
Բորսան շարունակում է գործել հատուկ ռեժիմով. օտար ներդրողների համար չեն լինելու միջոցները ծախսելու սահմանափակումենր, իսկ տեղի խաղացողները պետք է գործարքների համար վճարեն կանխիկ կամ էլ արտասահմանյան բանկերից իրենց հաշվեհամարներին կատարված դրամական փոխանցումներով։