Գերմանիայի Deutsche Welle հանրային հեռուստառադիոընկերության թիմի այցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն և Ղարաբաղյան հակամարտության մասին հեռուստաընկերության պատրաստած տեսանյութը զայրացրել է Բաքվին:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում լարվածությունն աճում է» վերնագրով տեսանյութը «կանխակալ է և միակողմանի, այն զուրկ է լրագրողական օբյեկտիվ սկզբունքներից», ասվում է Ադրբեջանի ԱԳՆ տարածած հայտարարության մեջ, տեղեկացում է haqqin.az-ը։
ԱԳՆ մամլո խոսնակ Հիքմեթ Հաջիևի փոխանցմամբ՝ Deutsche Welle-ի լրագրողների այցը Արցախ եղել է «անօրինական և խախտել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը»: Նա նշել է, որ Ադրբեջանն այս հարցով «կդիմի Գերմանիայի համապատասխան մարմիններին»։