Ստամբուլում տեղի են ունեցել Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի ղեկավարի ընտրությունները, հայտնում է Al Arabiya հետուստաընկերությունը:
Նախագահի պաշտոնում մնացել է 50-ամյա Հալեդ ալ-Հոջան, ով գլխավորում է կոլացիան այս տարվա հունվարից: Մինչ այդ նա զբաղեցրել է Թուրքիայում կոալիցիայի դեսպանի պաշտոնը:
Բացի այս, կոալիցիայի անդամները քննարկել են նաև մի շարք քաղաքական հարցեր, որոնց մեջ կենտրոնականը Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրայի առաջակությունն է հակամարտության կարգավորման ուղղությամբ: