Թուրքիան հույս ունի, որ Ռուսաստանը չի ուշացնի «Թուրքական հոսք» գազամուղի կառուցման փաստաթղթերի ստորագրումը: Ըստ Hurriyet-ի, այդ մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յիլդիզը:
«Ե՜վ Թուրքիան, և՜ Ռուսաստանը բարձրաձայնել են, որ Թուրքիային կտրամադրվի ռուսական գազի համար 10.25 տոկոսի զեղջ: Միայն մնացե է, որ ստորագրվեն անհրաժեշտ փաստաթղթերը»,- ասել է նախարարն օգոստոսի 3-ին Անկարայում տեղի ունեցած հանդիպումից առաջ:
Բանակցությունները Թուրքիայի և Ռուսաստանի միջև դադարեցվել էին գազի գնի շուրջ անհամաձայնության պատճառով: Ըստ Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակի, բանակցությունների դադարեցման մասին պաշտոնական հայտարարություն չի արվել: