ԵՄ-ն պատրաստ է ֆինանսական աջակցություն ցուցաբերել Ֆրանսիային՝ Կալա քաղաքում միգրանտների հոսքի հետ կապված խնդիրների հաղթահարման համար: Այդ մասին հաղորդում է Irishtimes գործակալությունը:
Հազարավոր միգրանտներ փորձել են Ֆրանսիան Մեծ Բրիտանիային կապող թունելի մոտ մագլցել դարպասների վրայով և սողոսկել Բրիտանիա ուղևորվող նավերի վրա:
ԵՄ հանձնաժողովի խոսնակ Մինա Անդրեևան ասել է, որ ԵՄ-ն «կարող է տեխնիկական աջակցություն ցուցաբերել Ֆրանսիային ԵՄ գործակալությունների և արտակարգ ֆոնդերի միջոցով»:
ԵՄ-ն փորձում է կարգավորել Հունաստան և Իտալիա մուտք գործող միգրանտների հավասար բաշխման խնդիրները: