Սիցիլիայի ոստիկանությունը ձերբակալել է 11 մաֆիոզի: Նրանք կասկածվում են «Կոզա նոստրայի» պաշտոնական ղեկավարների՝ Մատեո Մեսինա Դենարոյի հետ կապերի մեջ, որը 1993 թվականից թաքնվում է արդարադատությունից, հայտնում է Reuters-ը:
Կարաբիներները 2012 թվականից հետևել են Սիցիլիայի հարավ-արևմուտքում գտնվող ֆերմային: Այնտեղ հավաքվել են հանցավոր կազմակերպության առաջնորդները՝ Դենարոյի հաղորդագրությունները կարդալու: Նախնական տվյալներով՝ ձերբակալվածներն իրենց առաջնորդին օգնել են բարեհաջող թաքնվել և նրա հրամանները փոխանցել են «ստորաբաժանումներին»:
53-ամյա Դենարոն, որը հայտնի է նաև «Սատանա» մականունով, մեղադրվում է մոտ 50 մարդու սպանության մեջ: