Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարը պայթեցրել են

09:00     4 օգոստոսի, 2015

Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարի՝ Կարս նահանգի տարածքով անցնող հատվածում պայթյուն է տեղի ունեցել, տեղեկացնում է haqqin.az-ը՝ հղում անելով թուրքական Anadolu գործակալությանը:

Գազատարով «կապույտ» վառելիքի տեղափոխումը դադարեցվել է: Ներկայումս աշխատանքներ են տարվում պայթյունի արդյունքում առաջացած հրդեհի մարման ուղղությամբ:

Պայթյունի պատճառների մասին դեռևս չի հաղորդվում:


© armedia.am