Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարի՝ Կարս նահանգի տարածքով անցնող հատվածում պայթյուն է տեղի ունեցել, տեղեկացնում է haqqin.az-ը՝ հղում անելով թուրքական Anadolu գործակալությանը:
Գազատարով «կապույտ» վառելիքի տեղափոխումը դադարեցվել է: Ներկայումս աշխատանքներ են տարվում պայթյունի արդյունքում առաջացած հրդեհի մարման ուղղությամբ:
Պայթյունի պատճառների մասին դեռևս չի հաղորդվում: