Կատալոնիայի ինքնավարության ղեկավար Արթուր Մասը օգոստոսի 3-ին ինքնավարության խորհրդարանը ցրելու և սեպտեմբերի 27-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին հրամանագիր է ստորագրել, տեղեկացնում է euronews-ը:
Այդ ընտրություններում Կատալոնիայի անկախության կողմնակից բոլոր կուսակցությունները հանդես կգան միասնական ցուցակով:
Հիշեցնենք, որ 2014 թվականի նոյեմբերին անկախության վերաբերյալ ոչ պաշտոնական հանրաքվեի ժամանակ կատալոնացիների ավելի քան 80 տոկոսը կողմ է քվեարկել շրջանի՝ Իսպանիայի կազմից դուրս գալուն: