Այսօր՝ օգոստոսի 4-ին, Ադրբեջանի նավթի գինը կրկին ընկել է լոնդոնյան բորսայում 2.78 դոլարով կամ 5.1%-ով՝ հասնելով բարելի համար 51.24 դոլարի: Այս տվյալներն, ինչպես հաղորդում է Haqqin.az -ը, նշված են եղել ադրբեջանական SOCAR ընկերության մարկետինգի բաժնում:
Իսկ ընդամենը երեկ և ամբողջ նախորդ շաբաթ նավթի գինը մեկ բարելի դիմաց կազմել է 54.02 դոլար:
Հիշեցնենք, որ 2011 թվականի դեկտեմբեր ամսին արձանագրվել է ադրբեջանական նավթի մինիմալ արժեքը՝ 19.15 դոլար, իսկ 2008 թվականի հուլիս ամսին մաքսիմալ արժեքը՝ 149.66 դոլար: