Ռուսաստանը ՄԱԿ է ներկայացրել իր վերանայված հայտը Արկտիկայում մայրցամաքային ելուստի սահմանների ընդլայնման մասին՝ Լոմոնոսովի և Մենդելեևի լեռնաշղթայի միացման հաշվին, հաղորդում է ՏԱՍՍԸ, տեղեկացնում է news.siteua.org-ը: Դրանից առաջ հայտը մերժվել էր անբավարար տեղեկատվության պատճառով:
Այդ տարածքները ներառում են ստորջրյա բլուրներ, որոնք մայրցամաքային սահմանային մասի բաղադրիչ են հանդիսանում:
2015թ. փետրվարին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է զենքով պաշտպանել Արկտիկայում իր շահերը: