Բրիտանիայի կառավարությունը սկսել է վաճառել Շոտլանդիայի թագավորական բանկում իր մասնաբաժինը, հայտնում է BBC-ն:
Երեքշաբթի գիշերը բանկի բաժնետոմսերի 5.4%-ը 3.3 մլրդ դոլարով վաճառելուց հետո բանկի՝ կառավարությանը պատկանող բաժնետոմսերի փաթեթը նվազել է մինչև 73.6%:
Ծրագրվում է Շոտլանդիայի բանկն ամբողջովին մասնավորեցնել՝ չնայած դրա բաժնետոմսերն այժմ ավելի էժան են, քան 2008թ., երբ կառավարությունը ձեռք է բերել փաթեթը՝ բանկը սնանկացումից փրկելու համար:
Փորձագետները նշում են, որ փաթեթի վաճառքի հետևանքով կառավարությունը և հարկատուները կարող են կրել մոտ 1.6 մլրդ դոլարի կորուստ: