Թագավորական ընտանիքին պահելը 2016 թվականին Իսպանիայի հարկատուների համար կարժենա 7.78 մլն եվրո: Այս մասին հայտնել Է Իսպանիայի ֆինանսների և պետական վարչակազմի նախարար Կրիստոբալ Մոնտորո Ռոմերոն՝ Կոնգրեսում ներկայացնելով առաջիկա տարվա պետական բյուջեի նախագիծը, տեղեկացնում է TACC-ը:
Միևնույն ժամանակ գերատեսչության ղեկավարը չի հստակեցրել, թե որքան գումար Է նախատեսված միապետի ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար: Երկրի Սահմանադրության համաձայն՝ միապետը պետբյուջեից տարեկան «դրամագումար Է ստանում իր ընտանիքը և արքունիքը պահելու համար և ազատորեն տնօրինում Է այն»: