Չինաստանի Ցզյանսի նահանգում բացվել է աշխարհի ամենամեծ հովանոցը, հաղորդում է People-ը: Հովանոցի տրամագիծը մոտ 23 մետր է, բարձրությունը՝ 14,4 մետր, քաշը՝ 5,7 մետր:
Հովանոցի բացմանը ներկա են եղել Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչներ, ովքեր արձանագրել են նոր ձեռքբերումը: Կառույցի հեղինակը հովանոցների արտադրությամբ զբաղվող ընկերություններից մեկն է:
Նախորդ ռեկորդը գրանցվել էր Հնդկաստանում, 2010 թվականին, որտեղ բացված հովանոցի տրամագիծը կազմել է 17,06 մետր, բարձրությունը՝ 10,97 մետր: