Տանկային բիաթլոնի միջանկյալ արդյունքներ. ՀՀ-ն 3-րդն է առաջին թիմերի պայքարում

19:25     4 օգոստոսի, 2015

Օգոստոսի 1-ին Մոսկվայի «Ալաբինո» զորավարժարանում մեկնարկած Տանկային բիաթլոնի առաջին անհատական մրցույթում Հայաստանի առաջին թիմը մյուս երկրների առաջին թիմերի հետ պայքարում զբաղեցրել է 3-րդ տեղը: Այս մասին տեղեկացնում է Ռազմինֆոն:

Օգոստոսի 3-ին Հայաստանի առաջին թիմի տանկիստները մրցել են երրորդ խմբում ընդգրկված երկրների՝ Հնդկաստանի և Չինաստանի թիմերի հետ և եռյակում զբաղեցրել են 1-ին տեղը՝ 29 րոպե 47 վայրկյան արդյունքով:

Իսկ բոլոր 13 երկրների առաջին թիմերի հաշվարկով՝ Հայաստանը զիջել է Ղազախստանի (27ր 19վ) և Ռուսաստանի (28ր 31վ) առաջին թիմերին:

Հայաստանի և մյուս երկրների 2-րդ և 3-րդ թիմերի մրցումներն անցկացվելու են օգոստոսի 4-ից 6-ը, ինչից հետո՝ օգոստոսի 13-ին կանցկացվեն էստաֆետային (փոխանցումավազք) մրցումները, որոնց ներգրավված կլինեն երկրների 3-ական թիմեր: Մրցույթի արդյունքում կընտրվեն եզրափակիչ անցած թիմերը, իսկ եզրափակիչն էլ կանցկացվի օգոստոսի 15-ին:

Ավելացնենք, որ Տանկային բիաթլոնն այս տարի ընդգրկված է առաջին անգամ անցկացվող «Միջազգային բանակային խաղեր» մրցաշարի մեջ: Բիաթլոնին մասնակցում է 13 երկիր, որոնց թվում և Հայաստանը:


© armedia.am