«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներն Իրաքի Մոսուլ քաղաքում երկու շաբաթվա ընթացքում գնդակահարել են մոտ երկու հազար մարդ: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Al Arabiya հեռուստաալիքին:
Զոհվածների մեծ մասը նախկին ռազմական և ոստիկանության աշխատակիցներ են, ինչպես նաև տեղական պաշտոնյաներ: