Ինչպես Նորվեգիայում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունն է հաղորդել իր ֆեյսբուքյան էջում, Ռուսաստանը եւ Նորվեգիան սկսել են կարգավորել իրենց սահմանները, ինչն առաջին անգամ է տեղի ունենում 1947 թվականից ի վեր, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Համաձայն ԽՍՀՄ-ի և Նորվեգիայի կառավարությունների միջև ստորագրած 1949 թվականի դեկտեմբերի 29-ի սահմանամերձ վեճերի ու միջադեպերի շուրջ համաձայնագրի՝ Նորվեգիայի և Խորհրդային միության միջև սահմանային ճշգրտումները պետք է իրականացվեին յուրաքանչյուր 25 տարին մեկ», - մասնավորապես նշված է գլխավոր հյուպատոսության էջում: