Ինչպես լրագրողներին հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, Ռուսաստանը որևէ մտադրություն չունի իր զինվորներին Սիրիա ուղարկելու՝ «Իսլամական պետության» դեմ կռվելու:
«Նման տարբերակ մեր քննարկման օրակարգում ընդհանրապես չկա», - հայտարարել է Պեսկովը՝ Sputnik News -ի փոխանցմամբ:
Խոսնակը նաև հայտնել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը երբևէ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին նման բան չի խնդրել: