Իրանի հետ գործարքի դեմ բանաձև ԱՄՆ Կոնգրեսում

10:10     5 օգոստոսի, 2015

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի քննարկմանն է ներկայացվել Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրին հավանություն չտալու մասին բանաձևը, հաղորդում է Reuters-ը: Բանաձևի հեղինակն է Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար, հանրապետական Էդ Ռոյսը:

Սենատում հանրապետականների ղեկավար Միթչ Մակկոնելի խոսքերով՝ Կոնգրեսի վերին պալատում ևս հակված են մերժել Իրանի հետ համաձայնագիրը: Նշենք, որ Կոնգրեսի երկու պալատներում այժմ մեծամասնությունը պատկանում է հանրապետականներին, որոնք դեմ են Իրանի հետ միջուկային գործարքին:


© armedia.am