Ղազախստանը վավերացրել է Ղրղզստանի՝ ԵԱՏՄ միանալու համաձայնագիրը

09:48     5 օգոստոսի, 2015

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ստորագրել է Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) Ղրղզստանի անդամակցության համաձայնագրի վավերացման մասին օրենք, հայտնում է РИА Новости-ն:

Այսպիսով, Ղազախստանը դարձավ վերջին երկիրը, որը վավերացրեց ԵԱՏՄ-ին Ղրղզստանի անդամակցության պայմանագիրը: Ավելի վաղ այն վավերացրել էին Հայաստանի, Բելառուսի և Ռուսաստանի իշխանությունները: 


© armedia.am