Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ստորագրել է Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) Ղրղզստանի անդամակցության համաձայնագրի վավերացման մասին օրենք, հայտնում է РИА Новости-ն:
Այսպիսով, Ղազախստանը դարձավ վերջին երկիրը, որը վավերացրեց ԵԱՏՄ-ին Ղրղզստանի անդամակցության պայմանագիրը: Ավելի վաղ այն վավերացրել էին Հայաստանի, Բելառուսի և Ռուսաստանի իշխանությունները: