Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի կողմնակիցները երկրում տեղի ունեցած հեղափոխությունից հետո առաջին անգամ Բենգազիում դուրս են եկել ցույցի՝ ի աջակցություն նրա: Այս մասին հաղորդում է լիբիական «Ալ-Վասաթը»:
Ցուցարարներն անցել են կենտրոնական փողոցներով՝ վանկարկելով «Ո՛չ ԻՊ-ին», «Ո՛չ եղբայրներին»:
Ակտիվիստներն ունեցել են դեռ Քադաֆիի ժամանակվա լիբիական Ջամահիրիայի կանաչ դրոշներ: Ցուցարարները, որոնց մեջ, ըստ ականատեսների, եղել են նաև զինվորական հագուստով անձիք, պահանջել են ազատ արձակել Քադաֆիի որդիներին՝ Սաադի և Սեյֆա ալ-Իսլամին: