12–ամյա բրիտանացի աշակերտուհի Նիկոլ Բարը բանականության գործակցի (IQ) անհավանական բարձր ցուցանիշով` 162 միավոր, երկու միավորով առաջ է անցել ժամանակակից ֆիզիկայի տեսության հիմնադիրներից մեկից` Ալբերտ Էյնշտեյնից, ինչպես նաև մեր ժամանակների ամենաազդեցիկ ֆիզիկոսներից մեկից` Սթիվեն Հոքինգից։ Այս մասին հաղորդում է RT-ն:
Նման արդյունքի շնորհիվ Նիկոլը դասվում է մոլորակի ամենախելացի մարդկանց թվում։ Աղջկա մայրը պատմել է, որ նա չափազանց աշխատասեր է և դասերից հետո մնում է երկարօրյա ուսուցման ու մինչ այժմ բաց չի թողել մեկ օր։ Նա հավելել է, որ Նիկոլը պլանավորում է դառնալ մանկաբույժ։
Չափահաս մարդու IQ-ի միջին մակարդակը կազմում է 100 բալ։ Ավելի քան 140 բալ ունենալու դեպքում մարդը համարվում է հանճար։