Ցիպրաս. վարկատուների հետ բանակցությունները ավարտական փուլում են

18:51     5 օգոստոսի, 2015

Հունաստանը վարկատուների հետ չի դադարեցնի բանակցությունները նույնիսկ վարկային համաձայնագրի ստորագրումից հետո: Այս մասին հայտարարել է Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը, հայտնում է ТАСС-ը:

Վարչապետը ընդգծել է, որ պետք է անել հնարավոր ամեն բան սոցիալական արդարության ապահովման ուղղությամբ: Ցիպրասի խոսքերով՝ բարեփոխումները անհրաժեշտ են տնտեսության զարգացման նպատակով վերցված վարկերը մարելու համար:

Հունաստանի վարչապետն  ընդգծել է նաև, որ Հունաստանի և վարկատուների միջև բանակցություններն այժմ գտնվում են ավարտական փուլում:

 


© armedia.am