Ռուսները Պուտինին խնդրում են չոչնչացնել պատժամիջոցների տակ հայտնված մթերքները

19:32     5 օգոստոսի, 2015

Ռուսաստան ներկրման արգելք ունեցող մթերքները չոչնչացնելու մասին հրամանագիրը չեղարկելու վերաբերյալ խնդրագիրը հավաքել է ավելի քան 150 հազար ստորագրություն, հայտնում է ВВС-ն:

Ոչնչացնելու փոխարեն առաջարկվում է այդ մթերքները բաժանել կարիքավոր ռուսներին՝ մասնավորապես վետերաններին, թոշակառուներին, հաշմանդամներին, բազմազավակ ընտանիքներին, բնական աղետներից տուժածներին:

Կրեմլում արդեն արձագանքել են այս խնդրագրին: Ռուսաստանի նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ ՌԴ նախագահի հրամանագիրը պարտադիր է կատարման և ուժի մեջ կմտնի օգոստոսի 6-ին:


© armedia.am