Հյուսիսկովկասյան շրջանային ռազմական դատարանի ենթակայության ներքո գտնվող Երևանի հինգերորդ կայազորային զինվորական դատարանը կես տարով երկարաձգել է Գյումրիում հայկական ընտանիքի բոլոր անդամներին սպանած ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի կալանքի ժամկետը: Այս մասին ռուսական TACC գործակալությանը հայտնել է դատարանի մամուլի քարտուղար Ալյոնա Կատկալկոն:
«Կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվել է մինչև 2016 թվականի հունվարի 30-ը: Պերմյակովի գործով դատական բաց նիստը նշանակված է 2015 թվականի օգոստոսի 12-ին, Մոսկվայի ժամանակով 09.30-ին»,- ասել է նա:
Պերմյակովին մեղադրանք է ներկայացված ՌԴ քրեական օրենսգրքի երեք հոդվածներով նախատեսված հանցագործություններ կատարելու մեջ՝ զենքով դասալքությունն, զենքի և զինամթերքի գողանալը և զենքի և զինամթերքի անօրինական ձեռքբերումը, փոխանցումը, պահպանումը, տեղափոխությունը և կրումը:
Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցել նաև հայկական կողմը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու և ավելի անձանց սպանություն):