Սիրիայի կառավարական զորքերի հետ կատաղի մարտերից հետ «Իսլամական պետության» գրոհայիններին հաջողվել է վերահսկողություն սահմանել Հոմս նահանգի ռազմավարական տեսանկյունից կարևոր Ալ Կարյատայն քաղաքի նկատմամբ: Այս մասին հայտնում է Մեծ Բրիտանիայում տեղակայված Մարդու իրավունքների մոնիտորինգի սիրիական կենտրոնը:
Վերջինիս փոխանցմամբ՝ ընդհարման ընթացքում զոհվել են 37 սիրիական զինծառայողներ և Իսլամական պետության 23 զինյալներ: