ԻՊ-ը շուրջ 230 քրիստոնյա է պատանդ վերցրել Հոմսում

15:21     7 օգոստոսի, 2015

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները սիրիական Հոմս շրջանում տասնյակ քրիստոնյաների են պատանդ վերցրել, տեղեկացնում է Al Arabia հեռուստաընկերությունը:

Ընդհանուր առմամբ, պատանդ է վերցվել մոտ 230 մարդ, պատանդների թվում մեծ քանակությամբ կանայք և երեխաներ կան: Հանցագործությունը տեղի է ունեցել Էլ-Քարյաթայն փոքր քաղաքում, որն ահաբեկիչները գրավել են անցած գիշեր: 


© armedia.am