«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները սիրիական Հոմս շրջանում տասնյակ քրիստոնյաների են պատանդ վերցրել, տեղեկացնում է Al Arabia հեռուստաընկերությունը:
Ընդհանուր առմամբ, պատանդ է վերցվել մոտ 230 մարդ, պատանդների թվում մեծ քանակությամբ կանայք և երեխաներ կան: Հանցագործությունը տեղի է ունեցել Էլ-Քարյաթայն փոքր քաղաքում, որն ահաբեկիչները գրավել են անցած գիշեր: