«Կոլորադոյի հրաձիգը» խուսափեց մահապատժից

11:33     8 օգոստոսի, 2015

Ամերիկյան դատարանը  27-ամյա Ջեյմս Հոլմսին 2012 թվականի հուլիսին ԱՄՆ Կոլորադո նահանգի Ավրորա քաղաքում իրականացրած հրաձգության համար դատապարտել է ցմահ ազատազրկման, տեղեկացնում է ВВС-ն:

Հաղորդվում է, որ առանց պայմանական վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի ցմահ ազատազրկման դատավճիռ է կայացվել, քանի որ ատենակալները երկու օրվա ընթացքում չեն կարողացել համաձայնության գալ հանցագործին մահապատժի դատապարտելու շուրջ:

Հիշեցնենք, որ 2012-ի հուլիսին Ավրորա քաղաքում Հոլսմը կրակ է բացել Բեթմենի մասին ֆիլմի պրեմիերայի հանդիսատեսների վրա:


© armedia.am