Պայթյուններ Քաբուլում. զոհերի թիվը հասել է 42-ի

15:29     8 օգոստոսի, 2015

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում ոստիկանության, բանակի և ՆԱՏՕ-ի կառույցների վրա հարձակումների արդյունքում զոհվել է առնվազն 42 մարդ, կան հարյուրավոր վիրավորներ, տեղեկացնում է Reuters-ը: Ահաբեկչությունների պատասխանատվությունը ստանձնել է Թալիբան շարժումը:

Նշենք, որ օգոստոսի 7-ին տեղի ունեցած ահաբեկչությունները ամենամասշտաբայինն էին վերջին ամիսների ընթացքում: Դրանք առաջինն էին Թալիբան շարժման նոր ղեկավարի ընտրությունից հետո:


© armedia.am