Օգոստոսի 8-ին Փարիզում, Բրյուսելում, Բեռլինում և Քյոլնում մի շարք քրդական կազմակերպություններ անց են կացրել բողոքի ցույցեր՝ պահանջելով Թուրքիայից վերջ դնել Սիրիայում և Իրաքում «Քրդական աշխատավորական կուսակցության» վրա իրականացվող ռմբակոծությունները: Այս մասին հայտնում է Euronews-ը:
Հարյուրավոր քրդեր Ֆրանսիայի մայրաքաղաքում երթեր էին կազմակերպել, որի ժամանակ էլ Քուրդիստանի դեմոկրատական խորհրդը Փարիզում հանդես եկավ հայտարարությամբ.
«Թուրքիան պետք է փոխի, դադարեցնի իր հակաքրդական քաղաքականությունը, քանի որ դրա հետևում թաքնված են այլ սպառնալիքներ, որոնք գոյություն ունեն տարածաշրջանում, ինչպիսին է « Իսլամական պետությունը»: Այս քաղաքականությունը խոչընդոտում է Մերձավոր Արևելքում և Թուրքիայում խաղաղության հաստատմանը, ինչպես նաև խոչընդոտ է Թուրքիայում ապրող բոլոր ժողովուրդների համար»: