Իրաքի վարչապետ Հայդար ալ Աբադին վերացրել է փոխնախագահի և փոխվարչապետի պաշտոնները, տեղեկացնում է համաարաբական AlArabia հեռուստաալիքը: Նման որոշում կայացվել է կոռուպցիայի դեմ պայքարի և ծախսերի կրճատման քաղաքականության շրջանակներում: Որոշումն ուժի մեջ է մտնում անմիջապես:
Հայդար ալ Աբադին հրամանի տեքստը տեղադրել է ֆեյսբուքյան իր էջում: Նա նաև շեշտել է, որ կոռուպցիայի հետ կապված բոլոր նախկին և ներկա գործերը կբացահայտվեն և գտնվում են հակակոռուպցիոն հանձնաժողովի ուշադրության ներքո:
Բացի այդ, իրաքյան վարչապետի խոսքով, կկրճատվի կառավարության թիկնապահների թիվը: