Քուրդ զինյալները հարձակվել են թուրքական ռազմական ուղղաթիռի վրա

14:27     10 օգոստոսի, 2015

Թուրքիայում Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) անդամները Սիրնակ նահանգի  հարավ-արևելքում կրակ են բացել  ռազմական ուղղաթիռի ուղղությամբ, որի արդյունքում զոհվել է մեկ զինծառայող, ևս մեկը վիրավորվել է: Այս մասին  հաղորդում է Hurriyet-ը:

Ռմբակոծությունից հետո թուրքական ռազմական ուղղաթիռների ավիաջոկատը, իրենց հերթին,  հարվածներ է հասցրել քրդերի ուղղությամբ: 


© armedia.am