Կանադայի պահպանողական կուսակցությունը վերահաստատել է Հայոց ցեղասպանության շուրջ իր դիրքորոշումը

20:30     10 օգոստոսի, 2015

Կանադայի ազգային պաշտպանության, ինչպես նաև բազմամշակութայնության նախարարը, և միևնույն ժամանակ պահպանողական կուսակցության անդամ Ջեյսոն Քենին վերահաստատել է այն փաստը, որ իր կուսակցությունը խստորեն դատապարտում է Հայոց ցեղասպանությունը: Այս մասին հաղորդում է «Հայերն Այսօր»-ը:
«Մեր պահպանողական կուսակցությունը, չնայած քաղաքական ճնշումներին, հաստատակամ է պատմական իրականությունները՝ ինչպիսին է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և ընդունելու հարցում», - այս մասին հայտարարել է Քենին՝ երեկ երեկոյան Տորոնտոյում հայ-կանադական պահպանողական ասոցիացիայի կողմից կազմակերպված միջոցառման ժամանակ:


© armedia.am