Սիրիայում ձերբակալվել է նախագահ Ասադի զարմիկը

09:13     11 օգոստոսի, 2015

Սիրիական իշխանությունները ձերբակալել են Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հորեղբոր որդուն, ում մեղադրում են զինվորականի սպանության համար, տեղեկացնում է սիրիական պետական SANA գործակալությունը: 

Սիրիայում մարդու իրավունքների ուսումնասիրության կենտրոնի հաղորդմամբ՝ Սուլեյման Ասադը ձերբակալվել է Լաթաքիա քաղաքի մոտակայքում:

Հաղորդվում է, որ նախագահի հորեղբորորդին մեղադրվում է սիրիացի գնդապետ Հասան աշ-Շեյխի սպանության համար, ինչը տեղի էր ունեցել ճանապարհային միջադեպի հետևանքով սկսված վիճաբանության ընթացքում:

Միջադեպը տեղի էր ունեցել Լաթաքիայում, ինչից հետո ավելի քան 1000 մարդ էր դուրս եկել փողոց՝ ի նշան զինվորականի սպանության դեմ բողոքի։


© armedia.am