ԱՄՆ Միսուրի նահանգի Ֆերգյուսոն քաղաքում արտակարգ դրություն է հայտարարվել այն բանից հետո, երբ անկարգություններ են սկսվել ոստիկանի կողմից սպանված սևամորթ Մայքլ Բրաունի հիշատակին նվիրված միջոցառումների ժամանակ, հայտնում է Reuters-ը:
Իշխանություններն արտակարգ դրություն հայտարարելու իրենց որոշումը բացատրել են մարդկանց և ունեցվածքին վնաս հասցնելը կանխելու անհրաժեշտությամբ:
Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին ոստիկանության հետ փոխհրաձգության ժամանակ վիրավորվել է 18-ամյա Թեյլոր Հարիսը, ում վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ: