Նկարիչ Անդրոիդ Ջոնսը ներկայացրել է Կալիի ահարկու պատկերը, որը հինդուիստական աստվածների պանթեոնում ժամանակի, փոփոխության, հզորության և ավերման աստվածուհին է: Նոր տեխնոլոգիաների միջոցով Կալիի պատկերը պատել է Նյու Յորքի Իմփայր Սթեյթ Բիլդինգը: Ըստ կազմակերպիչների, նպատակը եղել է մարդկանց ևս մեկ անգամ հիշեցնել, որ Մայր-բնությունը հիմա, ավելի քան երբևէ այսպիսի մի ահարկու ավատարի կարիք ունի՝ բնության աղտոտման և ոչնչացման վտանգների դեմ պայքարելու համար: