Չինաստանն անցկացրել է յուանի մասշտաբային դեվալվացիա

15:02     11 օգոստոսի, 2015

Օգոստոսի 11-ին Չինաստանի ժողովրդական բանկը՝ կենտրոնական բանկը իջեցրել է դոլարի նկատմամբ յուանի փոխարժեքը ռեկորդային 1,9%-ով, հաղորդում է Bloomberg գործակալությունը: Այժմ մեկ դոլարն արժե 6,2298 յուան, նախկին 6,1162-ի փոխարեն: Փոխարժեքի իջեցումը ռեկորդային էր 1994-ից ի վեր: Բանկի որոշումը պայմանավորված է յուանի կայունությունը ռացիոնալ մակարդակի վրա պահելու անհրաժեշտությամբ:

Փորձագետները գտնում են, Ժողովրդական բանկի նման վարքը վկայում է նոր արժութային ռեժիմի սկզբի մասին, հաղորդում է saminvestor.ru-ն:

 

 


© armedia.am