Լիբանանի հետ սահմանին գտնվող սիրիական Զաբադանի քաղաքում և երկու շիական գյուղերում կանոնավոր բանակի, ապստամբների և լիբանանյան «Հզբոլլահ» շարժման միջև երկօրյա հրադադարի ռեժիմ է հայտարարվել, հայտնում է BBC-ն:
Համաձայնությունը ձեռք է բերվել, որպեսզի բժիշկները կարողանան օգնություն ցուցաբերել կարիքավորներին։
Նշվում է, որ ապստամբների կողմից բանակցությունների են ուղարկվել «Ալ-Նուսրայի ճակատի» մաս կազմող «Ահրար ալ Շամ» կազմակերպության ներկայացուցիչները: Ասադի վարչակարգը ներկայացնում էին իրանցի դիվանագետներ: Բանակցություններին մասնակցել են նաև Հզբոլլահի ներկայացուցիչները: