Ջոն Քերրին չի բացառում, որ ռուս և չինացի հաքերները կարդում են իր նամակները

16:30     12 օգոստոսի, 2015

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ամենևին չի բացառում, որ հաքերները Ռուսաստանից և Չինաստանից կարողանում են կարդալ իր անձնական նամակները. «Դա ավելի քան հավանական է», - հայտնել է Քերրին CBS-ին տված հարցազրույցում:
«Մենք գիտենք, որ նրանք հարձակումներ են իրականացրել որոշ ամերիկյան կայքերի վրա վերջին մի քանի օրվա ընթացքում: Ես գրել եմ նամակներ այդ ամենն իմանալով հանդերձ»:
Ըստ ամերիկյան դիվանագիտության առաջնորդի՝ այսօր շատ երկրներում, այդ թվում` Ռուսաստանում և Չինաստանում, կիբեր հարձակումներ են վարում ԱՄՆ կառավարության գործակալությունների վրա: «Ընկերությունները միլիարդավոր դոլարներ են ծախսում իրենց պաշտպանել նպատակով, նույնն էլ անում է Միացյալ Նահանգների կառավարությունը», - վստահեցրել է ԱՄՆ Պետքարտուղարը: Քերրին նաև նշել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մտադիր է քննարկել այս հարցը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ՝ վերջինիս Վաշինգտոն նախատեսված այցի ընթացքում:


© armedia.am